Սարսափելի շոգեր. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է Գագիկ Սուրենյանը:

67108206_2510050569058177_7770519806188453888_n
Share: