Վայրեր, որոնք հարկավոր է այցելել, քանի դեռ դրանք հավետ չեն անհետացել

Երկիր մոլորակը բնության անչափ գեղեցիկ վայրերի ու երևույթների տունն է, սակայն կլիմայական փոփոխությունների և մարդկանց անուշադրության պատճառով դրանցից շատերը կարող են ոչնչանալ մոտակա 100 տարիների ընթացքում կամ ավելի վաղ:

Կիլիմանջարո լեռ, Տանզանիա

Տանզանիայում գտնվող Կիլիմանջարո լեռան գագաթին գտնվող գեղատեսիլ ձյունը, հնարավոր է, քիչ ժամանակ անց այլևս գոյություն չունենա: Բանն այն է, որ 1912-2007 թթ. Կիլիմանջարոյի ձնածածկույթն արդեն իսկ նվազել է 85%-ով:

Սեյշելյան կղզիներ

Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիները հայտնի վայր են նորապսակների կամ, առհասարակ, այն մարդկանց շրջանում, որոնք սիրում են դրախտային միջավայրում հանգստանալ: Սակայն այս կղզիները վտանգված են անհետանալու լողափերի էրոզիայի պատճառով, ինչը տեղի կունենա մոտակա 50-100 տարիների ընթացքում:

Սունդարբան

Սունդարբանը համարվում է աշխարհի մանգրովային անտառների տարածքների մեծ մասի «տունը»: Այս անտառներում բնակվում են վտանգված այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, վագրերը: Անտառահատումը, շրջակա միջավայրի աղտոտումը և հանքարդյունաբերությունը հանգեցնում են այս շրջանում ծովի մակարդակի արագ բարձրացմանը և անտառների ափային հատվածների վերացմանը:

Պատագոնիայի սառույցներ, Արգենտինա

Պատագոնիայի սառույցները համարվում են ողջ աշխարհում ամենագեղեցիկ զբոսաշրջային վայրերից մեկը, սակայն ջերմաստիճանի բարձրացումն օրեցօր վատթարացնում է այս հրաշքի վիճակը:

Մադագասկարի անտառներ

Կանխատեսվում է, որ Մադագասկարի անտառները գոյություն կունենան ևս 35 տարի և կոչնչանան բազմաթիվ հրդեհների և անտառահատման պատճառով:

Վենետիկ, Իտալիա

Վենետիկն արդեն տարիներ շարունակ աննկատորեն «սուզվում է»: Վերջին տարիներին ուժգին ջրհեղեղները նպաստում են քաղաքի ջրանցքների ոչնչացմանը:

Մաչու Պիկչու, Պերու

Ինկերի կայսրության մնացորդները յուրաքանչյուր տարի գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների՝ օրական ունենալով ավելի քան 2500 այցելու: Շատերը կարծում են, որ քիչ ժամանակ անց էրոզիայի և սողանքների հետևանքով տեսարժան վայրը կանհետանա, եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն պետության կողմից:

Գալապագոսյան կղզիներ

Զբոսաշրջիկների չափազանց մեծ թվաքանակը սպառնում է Էկվադորի ափամերձ շրջանում գտնվող Գալապագոսյան կղզիների էկոհամակարգի յուրօրինակ կենդանիներին և բույսերին:

Կոնգոյի ավազան, Աֆրիկա

Աֆրիկայում գտնվող Կոնգոյի ավազանը մեծությամբ երկրորդ արևադարձային անտառն է աշխարհում, որտեղ աճում են ավելի քան 10 000 տեսակի բույսեր, ապրում են 1000 տեսակի թռչուններ և 400 տեսակի կաթնասուններ: Սակայն ՄԱԿ-ը կանխատեսում է, որ անտառի երկու երրորդը կարող է ամբողջությամբ վերանալ արդեն իսկ 2040 թ.:

Մեռյալ ծով

Մեռյալ ծովը, որը սահմանակցում է Հորդանանին և Իսրայելին, մակարդակով իջել է 25 մ և ցամաքել է մեկ երրորդ մասով վերջին 40 տարիների ընթացքում: Մինչ ծովի շուրջը գտնվող երկրները շարունակում են օգտագործել Հորդանան գետի պաշարները, ծովը կանհետանա արդեն 50 տարուց:

Ալպեր, Եվրոպա

Վատ լուր զբոսաշրջիկների և ձմեռային սպորտի սիրահարների համար. կլիմայական փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում Ալպերի վրա, քանի որ դրանք ավելի ցածր բարձրության վրա են գտնվում, քան մյուս լեռնաշղթաները: Ամեն տարի եվրոպական լեռնաշղթան կորցնում է իր սառույցների շուրջ 3%-ը, ինչը նշանակում է, որ 2050 թ. սառույցներն արդեն չեն լինի:

Թաջ Մահալ, Հնդկաստան

Թաջ Մահալն աշխարհում ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ էրոզիայի և ծայրահեղ աղտոտման պատճառով մոտակա ժամանակներում այն այլևս գոյություն չի ունենա:

Եգիպտական բուրգեր

Եգիպտական բուրգերն ու Մեծ սֆինքսը ևս էրոզիայի ու աղտոտման վտանգի ներքո են գտնվում: Քանի որ կեղտաջրերը թուլացնում են այն թիթեղները, որոնց վրա դրանք կանգնած են, վտանգ կա, որ աղտոտումը վերջիվերջո կհանգեցնի դրանց ամբողջական քայքայման:

Չինական մեծ պատ

Չինական մեծ պատը պահպանվել է ավելի քան 2000 տարի, սակայն վերջին տարիների հողագործությունը բերում է նրան, որ պատի ավելի քան երկու երրորդը վնասված կամ քանդված է: Այն կարող է ավերակների վերածվել էրոզիայի հետևանքով ընդամենը 20 տարում:

Մալդիվներ

Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետություն Մալդիվները դանդաղորեն խորտակվում են կլիմայական փոփոխությունների պատճառով: Գիտնականները կանխատեսում են, որ 100 տարի անց դրանք այլևս գոյություն չեն ունենա:

Share: