Նախիջևանի կրակոցների հետևում երևում են Էրդողանի ականջները

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Անկարան զորքեր ա կուտակում Սիրիայի սահմանին, փորձում ա ճեղքել Վաշինգտոնի հովանու ներքո գործող Արևելյան Միջերկրականի Հունաստան-Իսրայել-Կիպրոս էներգետիկ առանցքը՝ Կիպրոսի ԲՏԳ-ում ապօրինի գործողություններով սրում ա իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ։ 

Էս ամենը նաև Արևմուտք-Թուրքիա հակասությունների հետևանք է։ Ս-400 համալիրների մատակարարումը խորացնելու ա տարաձայնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, խոսում են ՆԱՏՕ-ում Անկարայի դերի վերանայման մասին: 

ԵՄ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների կապակցությամբ։ Հիշեցնեմ, որ ԵՄ-ն շահագրգռված է Արևելյան Միջերկրականի բնական գազի պաշարներով, նախատեսվում է մինչև 2025թ. ավարտել EastMed գազամուղը, որը գազը Իսրայելից Կիպրոսի ու Հունաստանի տարածքով կհասցնի Եվրոպա (Իտալիա): 

Ինչու նաև Նախիջևան ու Հարավային Կովկաս, քանի որ Արևմուտքում այսօր առավել մեծ ուշադրություն են դարձնում տարածաշրջանին՝ նվազեցնելու Անկարայի, Մոսկվայի ազդեցությունը։ Դրան գումարվում է նաև տարածաշրջանում Թեհրանի զսպման Վաշինգտոնի ջանքերի ակտիվացումը։

Հ.Գ. Մտնում ենք Թուրքիայի կղզիացման ակտիվ փուլ։ Արդյունքում Թուրքիան դառնալու ա ավելի ագրեսիվ, անկանխատեսելի…

Կարեն Վերանյան

Share: