
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է:
«Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ վիճակում, որ ցնցումների մեջ չընկնի»,-Tert.am-ին հայտնել էր նրա հարսը:
Վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը ինսուլտ էր տարել։