Արտաշատում երիտասարդները սեռական հարաբերություն են ունեցել 15–ամյա աղջկա հետ

Արտաշատ քաղաքում բնակվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ոստիկանները երեկ երկու երիտասարդի են տարել բաժին։

Ըստ լուրերի՝ նրանք օրերս սեռական հարաբերություն են ունեցել Արտաշատում ապրող 15-ամյա մի աղջկա հետ. գրում է armeniasputnik.am-ը:

Գործողությունը կատարվել է հենց Արտաշատ քաղաքում, որտեղ երիտասարդների ընկերներից մեկը տուն է վարձակալել։ Աղջկա հետ բնակարան է գնացել նաև նրա ընկերուհին։ Տանն այլ երիտասարդներ էլ են եղել, սակայն նրա հետ սեռական հարաբերություն են ունեցել միայն երկուսը։

Ամենայն հավանականությամբ, անչափահաս աղջիկը չի կարողացել դիմադրել, իսկ թե ինչու, կպարզեն իրավապահները։

Share: