Պարոն նախարար, դուրս եկեք Մովսեսի դերից, պաթոսն այս պարագայում հեչ տեղին չէ, ու Դուք էլ Չերչիլը չեք

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երբ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Մեծ Բրիտանիան շրջափակման մեջ էր, այդ ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլը հանդես եկավ կոչով ու խնդրեց ժողովրդին շաքարը հնարավորինս քիչ օգտագործել, որպեսզի կարողանան ողջ բնակչության պահանջը բավարարել։ Ժողովուրդը մի մարդու պես հետամուտ եղավ երկրի ղեկավարի կոչին։ 

Հիմա մեր քայլարաստ թավշիստներն՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, անգամ էս հոսանքի տատանումների ժամանակ ուզում են իբր համախմբեն ժողովորդին, էլի կոչ անողի կարգավիճակում հայտնվել։ Ի՞նչ իմաստ ունի ավելորդ անգամ քեզ երևակայել, հանդես գալ Մովսեսի դերում, երբ բնակչության կեսն ուղղակի հոսանք չունի, էն մի մասին մոտ էլ նենց տատանումներ են, որ, ինչ կա-չկա, անջատել են, որ չվառվի, էլ ուր մնաց՝ քիչ օգտագործի։ Համ էլ քաղաքացիական պատասխանատվության բան չկա այստեղ, պարոն նախարար։ Կա՛մ կա արագ արձագանքման խումբ, որը պետք է հնարավորինս արագ լուծում տա խնդրին, կա՛մ էդ խումբը չկա։ Մնացած կենացներն ու պաթոսները ստեղ հեչ տեղին չեն, ու Դուք էլ Չերչիլը չեք, թամադայի կերպարից հելեք։

Աբգար Գևորգյան

Share: