Երևանում վթարի են ենթարկվել թիվ 58 և 41 երթուղին սպասարկող ավտոբուսները

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող «Bogdan» և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» մակնիշների ավտոբուսներին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Տուժածներ չկան: Подробнее: https://shabat.am/am/article/207900/YErevanum-vtari-en-entarkvel-tiv

Share: