Վրաստանում պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը կտեղափոխվեն Հայաստան

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը` (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.), հուլիսի 8-ին կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Ավելի վաղ նշվել էր, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, քննարկվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:

Share: