Հայկ Մարությանը գովազդներում նկարվելու փոխարեն լավ կլիներ քաղաքային հարցերը լուծեր

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Քանի օր է՝ հեռուստատեսությամբ ցույց են տալիս մեր քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ հեռախոսային կապերից մեկի գովազդը: Ճիշտ է, Հայկը հանդիսանում է այդ կապի գովազդային դեմքը, բայց հարց է ծագում․ նա նո՞ր է նկարահանվել՝ լինելով քաղաքապետի պաշտոնում, թե՞ մինչ այդ: Այս դեպքում պատասխանը, կարծում եմ, կարևոր չէ. եթե անգամ Հայկը նոր է նկարվել, տպավորություն է, որ նա դեռևս դուրս չի եկել դերասանի կարգավիճակից և ամեն առիթ օգտագործում է փող կպցնելու համար: Անգամ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե ինչ կարողության տեր է և ինչեր ունի Չեխիայում, նա, միևնույն է, քաղաքապետի կարգավիճակով շարունակում է նկարահանվել տարատեսակ գովազդային հոլովակներում: Սենց որ գնա, կարո՞ղ ա «Սուպեր մամա 3»-ն էլ դուրս գա նրա մասնակցությամբ: 

Հայկ ջան, եթե այդքան ազատ ժամանակ ունես գովազդներում նկարվելու համար, գուցե այդ ժամանակը հատկացնես քաղաքի զիբիլը մաքրելուն, վերելակները լայնացնելուն, գազելները փոխելուն և էլի բազմաթիվ խնդիրների լուծմանը: 

Աբգար Գևորգյան

Share: