
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի հասկացել, թե ինչ խնդիր է եղել:
«Ինքս չեմ լսել նրա ելույթը, բայց Աննա Հակոբյանը շատ հագեցած ծրագիր ուներ, պետք է շատ տեղեր այցելեր: Դրա համար միայն բացման արարողությանն է մասնակցել»,- ասաց նա:
Նա վստահեցրեց, որ Աննա Հակոբյանը նախատեսված օրակարգից չի շեղվել, օրակարգից դուրս չի եկել:
Հիշեցնենք, որ համացանցում քննարկվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Լիբանանում Հայ մամուլի համահայկական համաժողովին արված ելույթում հնչեցրած միտքը:
Քննարկումներում նշվում է, որ Աննա Հակոբյանն ասել է, որ չի մասնակցելու համագումարին և «մտադիր է ժամանակն ավելի արդյունավետ» անցկացնել: