Հարգելի Սերժ Թանկյան, ե՞րբ եք պատրաստվում Ձեր խոսքը գործի վերածել

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, արդեն մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում ամեն ինչ լավ է, մարդկանց դեմքին ժպիտ կա, բոլորը երջանիկ են, չաղ ու բախտավոր… Միայն թե Դուք չկաք այն Նոր Հայաստանում, որի կերտման գործում Ձեր անձնական ներդրումն անուրանալի է: Հավատացեք, սիրելի Սերժ Թանկյան, առանց Ձեզ մենք Նոր Հայաստանում մեզ մի տեսակ լիարժեք չենք զգում՝ անհամբեր սպասելով, թե ե՞րբ եք կրկին այցելելու այն Նոր Հայաստանը, որի կերտման համար Ձեր տրամաչափի համաշխարհային աստղը չխորշեց անգամ քաղաքական պայքարի փողոցային տարբերակից: Մեր շատ սիրելի Սերժ Թանկյան, ե՞րբ եք իրականացնելու Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: Մենք մի կողմ, բայց Դուք դա անձամբ ժողովրդի վարչապետին եք խոստացել: Ե՞րբ եք պատրաստվում Ձեր խոսքը գործի վերածել՝ հազարավոր մարդկանց ապացուցելով, որ արժե ապրել ձեր իսկ կերտած Նոր Հայաստանում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10157412492523197?notif_id=1561960401160926¬if_t=close_friend_activity&ref=notif

Share: