Երևանում 6 քաղաքացու են դանակահարել. Shamshyan.com

Այսօր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի, տեղեկացնում է Shamshyan.com-ը

Ըստ կայքի՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: 

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ պատմել են, որ վեճ է տեղի ունեցել հարևանների միջև, ինչին էլ հետևել դանակահարությունը։

Share: