
Ուզբեկստանի Ջիզակ քաղաքի զբոսայգիներից մեկում շարժման ժամանակ ընկել է «Թռչող ափսե» կոչվող ատրակցիոնը, հայտնում է korrespondent.net-ը:
Վթարի հետևանքով մահացել է 1999 թվականին ծնված աղջիկ: Նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել:
Ատրակցիոնը գետնին է ընկել 7 մ բարձրությունից: Վթարի ժամանակ դրա վրա մարդիկ են գտնվել:
Հարուցվել է քրեական գործ: