17-ամյա երիտասարդը փրկել է պատուհանից ընկնող փոքրիկին (տեսանյութ)

Թուրքական Ֆաթիհ քաղաքում 17-ամյա երիտասարդը փրկել է պատուհանից ներքեւ ընկած երեխայի կյանքը՝ նրան բռնելով օդում։ Դեպքի տեսանյութը հրապարակվել է համացանցում։ Երիտասարդը եղել է ալժիրցի փախստական Ֆեյուզ Զաբահաթը, իսկ աղջիկ երեխան ում կյանքը փրկել է երիտասարդը՝ սիրիացի Դոհա Մուհամմեդն է։ Երեխայի վիճակը բավարար է։ Նա գտնվում է ծնողների մոտ։

Share: