Լևոն Քոչարյանը 18-ամյա աղջկա հետ նամակագրության մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր և 18-ամյա աղջկա նամակագրության սքրինները կեղծ են։

Նշենք, որ համացանցում տարածված նամակագրության համաձայն, Լևոն Քոչարյանն առաջարկում է հանդիպել ու դեմ դիմաց խոսել իր հորը վիրավորած օգտատիրոջը։

«Տարածվող նամակագրության սքրինները կեղծ են: Նման բան չի եղել: Կատարվածը հերթական անգամ ապացուցում է այն, ինչը մշտապես ասում եմ. տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ: Իսկ թե ինչ գործ ունեին սարքած սքրինի մեջ ոչ անհայտ անձինք, ինչու էր իրանցից մեկը տարածում ու հետո արագ ջնջում պոստը, ինչպես և ջնջվեց նյութը՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-գրել է նա։
 

Share: