
Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման բերումով Հայաստանին լավ շանս է ընձեռվել տուրիստական հոսքերը ուղղորդելու դեպի մեր երկիր: Գրագետ PR-ի դեպքում տուրիսների աննախադեպ քանակ է կարելի բերել Հայաստան: Բայց արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել ու ցավոք Զբոսաշրջության կոմիտեի կամ պետական այլ մարմինների կողմից ոչ մի աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ:
Փոխարենն էդ գործով զբաղված են Сomedy club-ի մեր տղաները՝ Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ: Մարդիկ Հայաստանի մասին թույն վիդեո նկարեցին, հիմա էլ իրենց
սոցցանցների միլիոնավոր հետևորդներ ունեցող էջերում են տարածում՝ հասկանալով, որ ճիշտ պահն ա: Նոր Միշա Գալուստյանի ու մյուսների ինսթագրամներում տեսա ու շատ ուրախացա, որ Ջանիբեկյանը մոբիլիզացրել ա թիմին:
Մի խոսքով, իշխանություններ զարթնեք ու կպեք գործին, ճիշտ պահն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.sagatelyan/posts/2496073873739211