Պատրաստեք բրոկկոլիով մաֆին հետևյալ բաղադրատոմսով

Բրոկկոլիով մաֆին շատ համեղ Մանկական Սնունդ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Հատուկ երեխաների համար առաջարկում ենք բանջարեղենով մաֆին պատրաստել: Այսօր ընտրում ենք բրոկկոլիով մաֆինը:

Ինչպես պատրաստել բրոկկոլիով մաֆին

Կաթսայով ջուր եռացնել, աղ անել, բրոկկոլին վերածել ծաղկաբույլերի և գցել եռացող ջրի մեջ: Եփել 4-5 րոպե: Բրոկկոլին ջրքամել, վրաից սառը ջուր եռացնել, մեկ անգամ էլ ջրքամել: Խմոր պատրաստելու համար հարիչի ամանի մեջ գցել կարագն ու շաքարավազը և միասին հարել: Հարիչի ամանի մեջ հատ հատ ավելացնել ձվերը, փխրեցուցիչը, ալյուրը և լավ հարել: Քերիչով անցկացնել նաև պանիրը: Բրոկկոլին տեղափոխել անձեռոցիկի վրա և չորացնել: Խմորին ավելացնել քերած պանիրը և լավ խառնել: Խմորը լցնել հատուկ մաֆինի համար նախատեսված կաղապարի բնիկների մեջ, վրաից տեղավորել բրոկկոլիի ծաղկաբույլերը: Կաղապարը դնել նախապես 180* տաքացրած ջեռոցը և թողնել ջեռոցում մինչև խմորի պատրաստ լինելը:

Share: