Կառավարության դիմաց ավանակով բողոքի ակցիա արած քաղաքացին ազատ է արձակվել

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը, որը ավանակ էր բերել կառավարության մոտ, բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն արդեն իսկ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից։

«Քաղաքացին բերվել էր ոստիկանություն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 113 հոդվածի խախտման համար։ Իրավախախտման մասին կազմվել է արձանագրություն և ազատ է արձակվել»,- ասացին Ոստիկանությունից։

Share: