5-ամյա աղջիկը բատուտում խաղալիս կոտրել է ողնաշարը` պաշտպանիչ ցանցի բացակայության պատճառով

ՌԴ Յակուտսկ քաղաքում բատուտի վրա խաղացող 5-այա աղջիկը կոտրել է ողնաշարը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, երեխայի հայրը տեղեկացրել է, որ խաղահրապարակում հատուկ պաշտպանիչ ցանց չի եղել, ինչի պատճառով նրա աղջիկը ցատկոտելիս երկու մետր բարձրությունից ընկել է ասֆալտի վրա:

«Այնտեղ դատարկ հատվածներ կային, այսինքն, այդտեղ պետք է պաշտպանիչ ցանց լիներ, որպեսզի երեխաներն ընկնեին դրա վրա, սակայն դա չի եղել: Իսկ ապահովագրության համար այնտեղ ինչ-որ բամբակյա ներքնակ էին տեղադրել», – մեկնաբանել է տուժած երեխայի հայրը՝ Վասիլին:

Նրա խոսքով՝ տուժածների թիվը կարող էր ավելի մեծ լինել, քանի որ պատահարի ժամանակ բատուտում մոտ 10 երեխա է խաղալիս եղել: Վնասվածք ստացել է ևս մեկ 5-ամյա աղջիկ, նրա մոտ դաստակի կոտրվածք է: Իսկ Վասիլիի դուստրը մոր հետ հիվանդանոցում է գտնվում:

Share: