Հայաստանում իշխանությունների քաղաքականությունը ամենաշատը Ալիևի սրտից է բխում

Հետաքրքիր զարգացումների ենք ականատես լինում։ Չեմ հիշում, որ երբևէ այնպիսի լարված իրավիճակ եղած լինի ՀՀ-ի և Արցախի հարաբերություններում, երբ ղեկավարները սկսեն մամուլի միջոցով ակնարկներ փոխանցել։

Մինչև Հայաստանի և Արցախի հարաբերություններում արհեստական խնդիրներ են ստեղծվում, Ադրբեջանն իր էշն է առաջ քշում՝ Նախիջևանում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն են տեղի ունենում։ Ալիևն ադրբեջանական հասարակությանը պատրաստում է պատերազմի, իսկ մեզ մոտ մեզ ոչ մի թթու խոսք Ադրբեջանի հասցեին, չէ՞ որ մենք խաղաության ենք պատրաստվում, իսկ այլ Արցախի հերոսներին կարելի է վարկաբեկել, իսկ դրա փոխարեն անհրաժեշտ է անբարո վարքագծի փիառ անել ամենաբարձր մակարդակով՝ դրանով սկսելով քայքայելով պետության համար հիմնասյուն հանդիսացող ընտանիքի հիմքերը։

Էն որ Ալիևն ասում էր, թե իրենք մեծ ներդրում են ունեցել և նպաստել են Հայաստանում հեղափոխության իրագործմանը, արդեն ինձ թվում է, պատահական չէր ասում։ Եթե այլ կերպ լիներ, ապա արցախյան ազատամարտի հերոսների ունեցած ավանդը գնահատելու և նրանց գիտեիքը և փորձն օգտագործելու փոխարեն, ամեն ջանք չէր գործադրվի նրանց լուսանցք մղելու և հասարակության աչքին սևացնելու համար։ Այսինքն՝ Հայաստանում իշխանությունների քաղաքականությունը ամենաշատը Ալիևի սրտից է բխում։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2325253137720391&id=100007071820630

Share: