Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրան հոսպիտալացրել են

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում երեկ ուշ գիշեր կտրուկ   վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

«Այն աստիճանի վատ էր վիճակը, որ արյան մեջ շաքարի քանակը ցույց չէր տալիս։ Սա դիտում եմ ուղղակի խոշտանգում անձի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Share: