Վարչապետը խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վարչապետը հետևողականորեն խորացնում է Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անջրպետը՝ իրավիճակը մոտեցնելով ճգնաժամի:

Ո՞րն է նպատակը: Ցանկացած, այդ թվում՝ շատ ծանր զարգացումների պարագայում պատասխանատվությունը սեփական անձից հեռացնե՞լը: Արցախում քաոս ստեղծե՞լը՝ ինչ- ինչ առավել հեռուն գնացող նպատակներ սպասարկելու համար, թե՞ իրական աշխատանքի և արդյունքների բացակայության պարագայում էժանագին և առավել քան վտանգավոր եղանակներով սեփական ժողովրդի ուշադրության շեղումը սրբություն չունեցող սերիալի նոր սերիայով… Կամ բոլորը միասի՞ն…

Դժվար է ասել…

Հընթացս պարզվեց.

– վարչապետն ունի Ղարաբաղի հարցի լուծման տեսլական,
– վարչապետը, փաստորեն, բանակցում է,
– վարչապետն ավելի հարգալից է արտահայտվում Ալիևի հասցեին, քան Արցախի նախագահի,
– Ալիևը չի հասցրել բացատրել վարչապետին, որ Արցախի իշխանությունները ոչ լիարժեք, բայց մաս են բանակցությունների, այդ թվում՝ բացի Հայաստանից՝ ստացող տեղեկատվություն նաև համանախագահներից:

Եվ հետո մինչև ո՞ւր… 

Սարսռում ես՝ տեսնելով կամ պատկերացնելով այս ամենով զվարճացողներին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/315380636054466

Share: