Արթուր Իսպիրյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է. ոստիկանություն

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի հետ «Կասկադում» մայիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը.

«Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն»:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել, և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:

Share: