100 փաստ՝ «հիվանդ» տնտեսության մասին

Հայտնի ու պարզ ճշմարտություն է. բուժման ճանապարհին առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է: Արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության հիվանդության դինամիկան ճի՞շտ է ախտորոշված: Բնավ ոչ: Հիշենք մի քանի սխալ ախտորոշման օրինակ:

Ինչի՞ց սկսեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հայտարարու­թյունից, որ հեղափոխությունն ինք­նին բավարար է, որ ներդրողները իրար հերթ չտալով՝ գան ներդրում­ներ անելու: Այս ակնկալիքը ստեղծե­լուց գրեթե մեկ տարի անց Ն. Փաշինյանը խոստովանեց, որ հեղափոխու­թյունը ներդրումներ ներգրավելու լավագույն «բրենդինգը» չէ:

«Փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «судью на мыло»: Այս մասին շատ է խոսվել, բայց արժե նորից հիշեցնել: Բիզնեսը նուրբ օր­գանիզմ է: Պետության կոպիտ միջամտությունը նույնիսկ «արդար» նպատակներով, ծնում է վախ բիզ­նես-շրջանակներում: Իսկ վախը տն­տեսական աճի ամենալուրջ խոչըն­դոտն է: Պարզ ասած՝ ձերբակալ­ված բիզնեսմենի, հարկային վար­չարարության խստացման ու ԱԱԾ-ով բռնոցի կազմակերպելու արդ­յունքում բյուջե բերած ամեն լուման զուգահեռաբար երկրից ու տնտե­սությունից փախցնում է երկուսը: Ու խոսքը թե´ արտաքին, թե´ ներքին ներդրումների մասին է:

Մեկ այլ սխալ ախտորոշում էր տն­տեսության «լավ» ու «վատ» ճյուղե­րի բաժանումը: «Չենք ուզում հան­քարդյունաբերության մեջ ներդրում­ներ, ուզում ենք ներդրումներ բարձր տեխնոլոգիաներում»: Նախ՝ նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ. ներդրումները «ուզելով» չեն գալիս: Ներդրումներ արվում են երկրի մրցունակ ճյուղերում: Ու փո­խանակ մրցունակ ճյուղերում որակ­յալ ներդրումներ ներգրավելու, կա­ռավարությունը առաջին իսկ քայլե­րով, կոպիտ ասած՝ «վարի տվեց» ոլորտում միակ լուրջ արևմտյան ներդրումը, ու մնաց այլ ոլորտներում ներդրումների սպասելով, որոնք, հասկանալի պատճառներով, այդ­պես էլ չեկան ու չեն էլ գալու:

Իսկ որտեղի՞ց գիտեմ, որ չեն գա­լու: Կանխատեսումն իմը չէ, միջազ­գային վերլուծական կենտրոններինն ու վարկանիշային կազմակերպություններինն է: Այս շաբաթ երկու նման կենտրոն Oxford Analiytics-ն ու Fitch-ը, նման կանխատեսումներ են արել: Առաջինը գրել է, որ Հայաստա­նում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպե­րի նվազում ոչ միայն այս, այլև հա­ջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա՝ Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Fitch-ի կանխատեսման: Իսկ սա նշանակում է, որ որևէ այլ լուրջ ներդ­րում չի կանխատեսվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: