Հունիսի առաջին տասնօրյակում Երևանում նման ջերմաստիճան երբևէ չի գրանցվել. Գագիկ Սուրենյան

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է  ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,-գրել է Սուրենյանը։

Share: