«Քոչարի Բաքվում՝ Մխիթարյանի համար». Օբամեյանգի գրառումը (լուսանկար)

Անգլիական “Արսենալի” խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը ինսթագրամյան իր էջի “սթորիս”-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում թիմի խաղացողները շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած Քոչարիին նմանվող պար են պարում: 

Հրապարակված լուսապատկերներից մեկում նշվում է, որ Բաքվում իրենք Քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար: Մոտ 14 ժամ առաջ հրապարակված լուսանկարում նման նշում այժմ չի երևում:

Share: