
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր անձնական ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Կրեմլում պետական մրցանակի շնորհման արարողության ժամանակ:
Տեսանյութում ներկայացված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի դրվագը, որին կարճ մասնակցություն է ունեցել մեկ այլ հայտնի հայուհի՝ ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Լեյլա Ադամյանը:
Տեսանյութում Պուտինը Սիմոնյանին խորհուրդ է տալիս հղի լինելու պատճառով շամպայն չխմել:
«Մարգարի՛տա, ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, Դուք հղի եք»,-հումորով նկատել է նախագահը, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ «դա հատուկ չի անում»:
Այնուհետև Պուտինը շեշտել է, որ իր կարծիքով՝ մայրանալը շատ ավելի կարևոր է, քան պետական մրցանակը:
Նրանց կողքին կանգնած տիկին Ադամյանն էլ իր կողմից հավելել է, որ որպես մասնագետ պատրաստ է օգնել Սիմոնյանին: