Ջիվանը դիշովկա է, մուտիլովչիկ. քառօրյայի մասնակից (տեսանյութ)

Մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում Բակո Սահակյանի դեմ  բռնության կոչերով էր հանդես եկել։ Ո՞վ է այդ երիտասարդը, որ հայտարարում է, թե ապրիլյան պատերազմի մասնակից է և հերոսներին հավասար տոնայնությամբ խոսում է պատերազմի մասնակիցների հետ։ Այդ մասին պատմում է ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը ու քանի որ քառօրյայի մասնակիցը երիտասարդին հրավիրում է ասուլիսի, երիտասարդի պատասխաններին ևս կանդրադառնանք։

Ահա թե ինչ է պատմում ազատամարտիկը, ներկայացնում եմ սեղմ․

2016 թվականի ապրիլյան քառօրյայի մասնակից, ազատամարտիկ Արսեն Ավետիսյան

Ակտիվիստ, Նիկոլի աջակից  Ջիվան Աբրահամյանը այն մարդը չէ, ինչպես ինքն իրեն ներկայացնում է:  Ջիվանն ասում է, որ ինքը ապրիլյան քառօրյայի մասնակից է։ Ջիվանը «դիշովկա է, ազգի դավաճան։ Ազատամարտիկը  ասուլիսի է հրավիրում Ջիվան Աբրահամյանին, ասելով, որ նման մարդիկ միշտ խաբել են։  Ջիվանն ասում է, որ ինքը Արցախյան պատերազմի  մասնակից է,  բայց նման բան չկա։ Նա քառօրյա պատերազմն ավարտվելուց մի ամիս հետո է եկել մեզ մոտ՝ Ջաբրայիլ, մայիսի 4-ին։ Սկսեց զինվորների հետ «մուտիտներ անել», ցույցեր կազմակերպել։ Հետո էլ թե՝ ես հերոսի բարեկամն եմ, ուզում եմ առաջնագծում լինել։ Գնդի հրամանատարը իմանալով, ասաց, որ վաղվանից դուք Եղնիկներ կգնաք։

Առավոտ շուտ «Վայեննի տրիվոգ եղավ», իմացանք, որ Ջիվանն իր բարեկամների հետ փախել է, զինվորներին ենթարկելով վտանգի։

Այնուհետև ազատամարտիկը զայրացած ասում է՝ ինչու՞ մեզ խայտառակեցիր ազգի դավաճան, «մուտիլովչիկ»։

Շարունակությունը տեսանյութում

Share: