Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ քաղաքացիներ են եղել

Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանատնից:

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի Մոնտերիջոնի համայնքի մոտակայքում՝ Սիենա և Ֆլորենցիա քաղաքներն իրար միացնող ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 25-ը վնասվածքներ է ստացել, հաղորդում է La Repubblica պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 60 զբոսաշրջիկ է եղել Արևելյան Եվրոպայի երկրներից:

Share: