Փաշինյանը վստահ է եղել, որ դատավորն «ինքնասպանության չի գնա»

Մեր տեղեկություններով, ԲԴԽ-ից Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանին հուշել են, թե միջնորդությունը կարող ես մերժել «նախադեպի բացակայության» հիմքով՝ Հայաստանում դեռ չի եղել կալանավոր, որի խափանման միջոցը դատաքննության հենց առաջին նիստում փոփոխվի։

Եվ չնայած Նիկոլ Փաշինյանին լուրեր են հասել, որ դատավորը պատրաստվում է խափանման միջոցը փոխել, նա վստահ է եղել, որ դատավորն «ինքնասպանության չի գնա»՝ իր կամքը կկատարի։ Եվ այս օրերին վարչապետի սթրեսային վիճակը նաեւ դրանով է բացատրվում, որ իր դեմոկրատ լինելը կարող է «թուլության» նշան համարվել։

Հարվածը կրկնակի հուժկու էր, երբ իմացվեց, որ նաեւ գործը կասեցվում է եւ ուղարկվում Սահմանադրական դատարան։ Իշխանությունն այժմ մտավախություն ունի, որ ՍԴ-ն գործը վարույթ կընդունի եւ որոշում կկայացնի հօգուտ Քոչարյանի:

 Հիշեցնենք, որ ՍԴ-ն առավելագույնը 6 ամիս ժամկետում պետք է որոշում կայացնի, եւ եթե որոշումը հօգուտ Քոչարյանի լինի, ապա դատավոր Դավիթ Գրիգորյանը վեթինգի էլ չի ենթարկվի՝ դա քաղաքական հետապնդում կդիտվի եւ ՄԻԵԴ-ում հաստատ կբեկանվի։

Աղբյուր՝ Hraparak.am


Share: