«Ժամանակ». Աղբի մենաշնորհ. հեղափոխությունից հետո Էջմիածնում աղբը տեսակավորելու գործն իրենով է արել քա­ղաքապետի տեղակալը

«Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Էջմիածնում չեն դադարում բո­ղոքի գործողու­թյունները ընդ­դեմ էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի: Բողոքողները Էջմիածնի աղբավայրի շուրջ բնակվող և աղբավայրում իրենց հացը վաստակող քա­ղաքացիներն են: Տարիներ շարունակ այդ մարդիկ տե­սակավորել են աղբը, ապա­կին, մետաղը, պլաստիկն ու այլ ապրանքներ առանձնաց­րել են և հանձնել: 

Թավշյա հեղափոխությունից հետո աղբը տեսակավորելու գործն իրենով է արել էջմիածնի քա­ղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը, ում հրահան­գով աղբատարներն աղբը տանում են նախ Էջմիածնի ալրաղացի տարածք, բեռնաթափում, որտեղ այն տեսա­կավորվում է, հետո միայն ան­պետք աղբը տեղափոխվում աղբավայր: 

Երեկ այն քաղա­քացիները, որոնք երկու տաս­նամյակ ապրել են աղբը տեսակավորելու հաշվին, շրջափակել էին ալրաղացը՝ թույլ չտալով, որ մեքենաները դուրս գան տարածքից: Նրանք ասում են, որ քաղաքի աղբը փոխքաղաքապետի սեփականությունը չէ, և նա իրավունք չունի մենաշնորհ հաստատել աղբի նկատմամբ: Նրանք մտադիր են բո­ղոքի գործողություններ կա­տարել նաև կառավարու­թյան դիմաց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: