Արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել մայրերի օրվա առթիվ

Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց նորածին որդու նոր լուսանկարը, որում պատկերված են փոքրիկ Արչիի ոտքերը: Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկի գրավիչ լուսանկարը ծնողները հրապարակել են մայրերի օրվա առթիվ՝ որպես յուրատեսակ շնորհավորանք 37-ամյա Մեգան Մարքլին:

Աղբյուրը նկատում է, որ լուսանկարն արվել է անմոռուկների ֆոնին, որոնք արքայազն Հարիի մոր՝ արքայադուստր Դիանայի սիրած ծաղիկներն էին:

Հիշեցնենք, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին:

Share: