Հայտնի է՝ ովքեր են Հայկ Սարգսյանի «տանիքը». նրանց մեջ է Նորատուսցի Ալիկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս լրագրողները ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին տեսել էին բավական թանկարժեք Mercedes-AMG GT C Roadster մեքենայի ղեկին: Սարգսյանն արդարացել էր, թե մեքենան պատկանում է ռուսաստանաբնակ ընկերոջը:

Պատգամավոր Սարգսյանի եւ վարչապետի օգնական նրա եղբոր տանիքն են շինանյութի Սերգեյն ու Նորատուսցի Ալիկը: Իսկ մեքենան այդ տանիքության հետեւանքներից է:Հիշեցնենք, որ սեփական ունեցվածքը ուրիշներին վերագրելը Հայկ Սարգսյանի հայտնագործությունը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Share: