Mercedes-ը բախվել է վայրը հսկող ճանապարհային ոստիկանության Toyota-ին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 51-ամյա Վահրամ Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի 22 ՏՕ 074 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհը սահմանազատված վայրում կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ, 56-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական 617 II 01 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Share: