Շերեմետևոյում բռնկված օդանավում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հրդեհված ինքնաթիռում եղած 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել էր 13 զոհի մասին: 

Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունը սկզբում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել ռուսական ԶԼՄ-ներում, օրինակ՝ եթե 78 մարդկանցից ողջ են մնացել 37-ը, ապա ինչու միանգամից չի հայտարարվում 41 զոհի մասին: Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ 37-ը փրկվել են, 13-ը՝ զոհվել, մնացած 28-ի ճակատագիրն էլ անհայտ է:

Ավելի ուշ, այնուամենայնիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածքային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան վերջիվերջո հաստատեց, որ միջադեպի հետևանքով զոհվել է 41 մարդ:

Share: