Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատության է ենթարկվել: 

Այս պահին խաղացողի առողջական վիճակը կայուն է, որի մասին պաշտոնական հայտարարությամբ հաղորդել  է «Պորտուն».

«Իկեր Կասիլյասն այօր ինֆարկտ է ստացել Օլիվալեում՝ «ՊորտուԳայա» մարզաբազայում առավոտյան կայացած մարզման ժամանակ: Մարզումն ընդհատվել է, որպեսզի խաղացողին առաջին բժշկական օգնություն ցուցաբերվի:

Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում: Կասիլյասի կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը կայուն է»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ իսպանացի 37-ամյա դարպասապահը կարող է ավարտել կարիերան:

Share: