Աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային ցանկում 3 հայ է ընդգրկվել

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը, որում երեք հայ շախմատիստ է ընդգրկվել:

Վարկանշային ցանկի 10-րդ հորիզոնականում հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: 

Ցանկում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական) և Հրանտ Մելքոնյանը (93-րդ հորիզոնական):

2018 թվականի համեմատությամբ Արոնյանը 2 կետով բարելավել է դիրքերը:


Առաջին տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Share: