«Փաստ». Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը». իշխանական պատգամավորները չանդրադարձան խնդրին

«Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ 13:00-ից 14:00-ի հատվածում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տա­վուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում: Լուրը միանշա­նակ մտահոգիչ էր և հանրության շրջանում առաջացրեց անհանգստություններ, սակայն տարօրինակ էր, որ առանձնապես տեղեկատ­վական լուրջ տարածում չունեցավ, իսկ թեմայի բարձրաձայնման հիմնական ակտորները անկախ փորձագետներ ու պարզապես ՖԲ ակտիվ օգտատերեր էին: 

Իսկ ահա իշխանական պատգամավորները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են նաև խորհրդարանա­կան դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ֆեյսբուքյան տիրույթում փաստացի ոչ միայն օտար լեզուներով, այլ անգամ հայերեն չանդրա­դարձան երևույթին: 

Հավելենք, որ արտաքին թեմաներով զբաղվող պատգամավորների ՖԲ էջերին եվրոպական կառույցները ուշադրու­թյամբ հետևում են, ուստի շատ կարևոր է նաև սոցիալական ցան­ցերն օգտագործել համաշխարհային հանրության և ուժային կենտրոնների ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա հրավիրելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: