«Սուրբ Սարգիս» եկեղեցու պահակը գանձանակից փող է հափշտակել

Ապրիլի 27-ին ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Սեւան քաղաքի Նաիրյան փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մերուժան Մ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Սեւանի բաժնում Մերուժան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ 2014 թ. աշխատելով Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում պահակ եւ մոմավաճառ՝ տարբեր օրերի, օգտվելով եկեղեցու գանձանակի բանալին իր մոտ գտնվելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է տարբեր չափի գումարներ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Share: