
«Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Քաղաքացու օրը: Տոնի շուրջ, ըստ ամենայնի, չկա քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետև ակնհայտորեն գործ ունենք մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալվել նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը:
Նախ, սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու այսօրվա տոնը: Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա Քաղաքացու օր ձևակերպումն ինքնին անհեթեթ է: Քաղաքացին որևէ նորմալ, ժողովրդավարական պետության հիմնական սուբյեկտն է, նույնիսկ ավելի կարևոր կատեգորիա, քան խորհրդանիշները: Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա քաղաքակիրթ աշխարհում, որին ինտեգրվելու ցանկություն ունի Հայաստանը:
Այդ տրամաբանությամբ՝ քաղաքացու համար արժևորված պետք է լինեն տարվա բոլոր օրերը, որովհետև պետության, իշխանության ֆունկցիոնալության հիմնական նպատակը հենց քաղաքացին է: Այս հարթության վրա առանձին տոն արձանագրելն իրապես հիմնավորված չէ, մանավանդ, որ ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական հստակ հատկանիշ ունի Սահմանադրության օրը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: