Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում (լուսանկարներ)

Այսօր Հայաստանի Սահմանապահ զորքերի օրվա կապակցությամբ կայացած միջացառման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիսավորությամբ հանձնեց ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայող Վիլի Ալեքսանդրի Ղազարյանի՝ ԱԱԾ սահամապահ զորքերում աշխատանքի անցնելու վերաբերյալ վկայականը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԱԱԾ տնօրենն ասել էր, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին:

Արթուր Վանեցյանը խոստացել էր, որ ԱԱԾ-ի և ՀՖՖ-ի աշխատանքներում այդ զինվորներին ու սպաներին ներգրավելու հարցը կլինի իր հսկողության ներքո:

Share: