ԶԼՄ-ները հրապարակել են, թե ինչ ունեցվածք ունի Զելենսկու կինը

Ռուսական Life Новости պարբերականը հրապարակել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի ունեցվածքի ու կյանքի մասին որոշ մանրամասներ:

Վլադիմիրն ու Ելենան միասին սովորել են նույն դպրոցում, սակայն սկսել են հանդիպել ուսանողական տարիներին: Մինչև ամուսնությունը զույգը 8 տարի միասին է եղել և պսակադրվել է 2003 թվականին:

Ուկրաինայի առաջին տիկինը մինչև ամուսնությունը կրել է Կիաշկո ազգանունը, գերազանց ավարտել է Կրիվոռոգի Տեխնիկական Համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը, սակայն երբեք մասնագիտությամբ չի աշխատել:

Այժմ նա աշխատում է ամուսնուն պատկանող «Квартал 95» ստուդիայում և հանդիսանում է ընկերության բաժնետոմսերի 0,01%-ի սեփականատերը: Հայտնի է դարձել նաև, որ Ելենային է պատկանում ծովամթերքի մշակման և պահածոյացման մի գործարանի բաժնետոմսերի 25%-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զելենսկին հսկայական առավելությամբ հաղթանակ է տարել նախագահ Պորոշենկոյի նկատմամբ և օրերս պատրաստվում է ստանձնել Ուկրաինայի նախագահի դերը:

Share: