«Փաստ». Վթարները շատացել են, վարորդները՝ անկարգապահ դարձել

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար տեղեկաց­նում է, որ այս կամ այն ոլորտում դրական փոփոխություններ են առկա: Պատկերը ներ­կայացվում է վիճակագրական թվերի տես­քով, և բնական է, որ շատ հաճախ հարց է առաջանում՝ իսկ այս թվերն արտացոլում են կոնկրետ ոլորտում առկա պատկերը:

Օրերս վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվակա­նի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճա­նապարհատրանսպորտային պատահարնե­րի հետևանքով զոհված քաղաքացիների թի­վը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչա­փերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ շուրջ 51 հազար հատով:

«Վարորդի ընկեր» հասարակական կազ­մակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թվերն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամսվա դեպքերից հետո երթևեկությու­նից դուրս են բերվել առավելագույնը 40 կմ/ժ սահմանափակում ունեցող արագաչափերը:

«Երբ այդ արագաչափերը հեռացվում են, բնականաբար, խախտումները չեն արձանագրվում: Դրանք ամենահաճախակի և հա­մեմատաբար փոքր վտանգ ներկայացնող խախտումներն են: Փաստորեն, կարող ենք նշել, որ դրանք չեն արձանագրվում, ինչը, սակայն, չի նշանակում, որ վարորդները խախտումներ չեն անում: Եթե գումարենք առավել հաճախ կրկնվող և չարձանագրված խախտումները, ապա դրանց թիվն իրակա­նում մեծ կլինի:

Եթե միայն զոհերի, ինչպես նաև քիչ խախ­տումների տարատեսակներով արձանագրված խախտումների թվաքանակը համեմա­տենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, բնականաբար որոշակի տարբերություն կու­նենանք, բայց տեսնում ենք, թե մեր երթևեկու­թյան մեջ ինչ է կատարվում: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք ար­ձանագրում են ճանապարհային ոստիկանները: 

Ընդ որում, սա այն դեպքում, երբ եղանա­կը լավն է, իսկ անձրևոտ եղանակին վթարների թիվն ամեն օր հասնում է մոտ 150-ի: Վթարներն իրականում շատ են, այդ թվերը հաշվառվում են, և ոստիկանությունը ժամա­նակ առ ժամանակ ներկայացնում է: Սա­կայն դրանց նայելով ասել, որ երթևեկության վիճակը լավ է, սխալ կլինի: 

Երթևեկությունն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք չեն ներկայացվում այդ թվերի տես­քով»,-ասում է Ղահրամանյանը:

Վերջինս նշում է, որ առհասարակ երթևե­կության մեջ խնդիրները շատ են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: