Սփոփում է մի գիտակցում, որ ըստ հաշվարկների 5 տարուց այն ամբողջությամբ վերականգնված կլինի

Տիգրան Բալոյանը սոցկայքի իր էջում գրել է.

Իրոք որ ցավալի էր տեսնել տաճարի այրվելը և գմբեթի տապալումը հատկապես։ Եվ երբ տեսնում ես, որ հայրենակիցներդ ամբողջ աշխարհով կիսվում են այս ցավալի լուրով ու ամբողջ աշխարհի հետ կիսում մշակութային այս կոթողի փլուզման գուժը, ևս մեկ անգամ գիտակցում ես, որ մշակույթը սահման ու ազգություն չի ճանաչում։ Սփոփում է մի գիտակցում, որ ըստ հաշվարկների 5 տարուց այն ամբողջությամբ վերականգնված կլինի։ Տխրեցնում է մի այլ իրողություն, որ երբեք էլ Ջուղայի խաչքարերի քաղաքը վերականգնված չի լինի, որ երբեք հայրենակիցներս ամբողջ աշխարհով այսպիսի աղաղակի նույնիսկ 1տոկոսը չեն բարձրացնի, սեփական մշակութային գանձերի ոչնչացման համար, ինչպես անում են հարևանի համար։
Ու մենք չունենք Աստծո վրա մուննաթ գալու ոչ մի իրավունք, այն ինչ մեզ է տրված եղել մենք ստորադասել ենք, հիմա էլ ստորադասված ենք աշխարհի կողմից։ Իսկ Փարիզում Աստվածամոր տաճարը կվերականգնեն, այդ տաճարը իրեն սիրող և իրենը գնահատող տեր ունի։

Share: