
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում է ներսում կոնստրուկցիաների փլուզումը: Այդ մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն:
«Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները և սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ չի մարվել: