#SutNikol նախաձեռնության համակարգողները բերման են ենթարկվել

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Նախաձեռության համակարգողներն առավոտից ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերելով։

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

AntiFake ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև տարբեր քաղաքներում, մասնավորապես, Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:



Share: