
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի նախկին առաջնորդների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:
«Ձեզ խնդրում եմ, որպես եղբայր՝ խաղաղություն պահպանել: Ես խնդրում եմ ամբողջ սրտով, եկեք առաջ գնանք: Կլինեն շատ խնդիրներ, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», – ասել է Հռոմի պապը: