Մգեցված չպետք է լինի միայն դիմապակին. կառավարությունը որոշեց

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարութան նիստում ներկայացրեց ճանապարհային երթեւեկության նշաններն ու գծանշումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նախագիծը, որը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ:

ՀՀ ոստիկանապետն ասաց, որ հետիոտնի գծանշումներն անցնելուց հետո կարող ես կայանել: Նախագծում   մգեցված ապակիների վերաբերող դրույթներ չկան: Փոխվարչապետը հետաքրրքվեց՝ ինչո՞ւ դրանք չկան:

Օսիպյանը հիշեցրեց՝ նախկինում թույլ էին տալիս գործարանային արտադրության մգեցված ապակիներ, իսկ արհեստականը՝ ոչ: «Սակայն կարծում ենք՝ բոլոր վարորդները չէի կարող գնել գործարանային արտադրության ապակիներ: Դրա համար որոշել ենք թույլ չտալ միայն դիմապակու մգացվածություն»,- ասաց ՀՀ ոստիկանապետը


Share: