Ես ոչ մեկին չեմ առևանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել. Սամվել Ալեքսանյան

Ես ոչ մեկին չեմ առևանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել: Այս մասին ԵԿՄ այսօրվա համագումարում, պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի հայտարարությանը:

«Քրեական գործ է հարուցվել չէ՞, սպասեք: Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանն օրերս հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է և ատրճանակն իր գլխին է պահել: Համլետ Ղուշչյանի՝ Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Սամվել Ալեքսանյ

Share: