Коммерсантъ-ի թղթակիցը խորհուրդ է տվել հանգիստն անցկացնել Հայաստանում

Ռուսական Коммерсантъ. FM-ի լրագրող Պյոտր Վորոնկովը ռադիոկայանի եթերում պատմել է Հայաստանում զբոսաշրջիկներին սպասող գեղեցիկ վայրերի և համադամ ուտեստների մասին: Նա խորհուրդ է տվել ռուս զբոսաշրջիկներին Հայաստան այցելել հիմա, երբ «հիանալի եղանակ է»:

«Դեռ շոգ չէ, սակայն ամեն ինչ արդեն կանաչ է, ծաղկած, իսկ օդն այնքան հարուստ է թարմությամբ, որ այն կարելի է համտեսել որպես տեղի գլխավոր խորտիկ: Ի դեպ, խորտիկների մասին. խորովածը, տոլման հիասքանչ են՝ առանց հեգնանքի: Այս մենյուից ձեզ կառաջարկեն Կովկասի այլ շրջաններում ևս, այդ պատճառով մեկնեք Սևան՝ համտեսելու յուրահատուկ ուտեստ. թարմ ծովախեցգետիններ, պարզապես ռումբ է»,-ասել է նա:

Հաղորդավարը նշել է նաև, որ Գառնի-Գեղարդ ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, նույնպես համեղ ուտեստներ են պատրաստում, որոնք դուր կգան ճանապարհորդներին:

Վորոնկովը հավելել է, որ 2 րոպեում չի հասցնի պատմել աշխարհում առաջին քրիստոնյա պետության հնագույն հուշարձանների մասին և խոստացել է դրանց հաղորդումների առանձին շարք նվիրել:

Share: